03:18 | 05.12.12 | Նորություններ | 3127

Orange-ում մեկնարկել է ամանորյա առաջարկների արշավը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ում մեկնարկել է ամանորյա տոնական առաջարկների արշավը`ձայնային եւ ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար:

«Այսօր ներկայացնելու ենք ամանորյա առաջարկների առաջին խումբը: Սա ամանորյա անակնկալների  սկիզբն է»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Մինչեւ հունվարի 20-ը, ձեռք բերելով «Orange խոսենք» կանխավճարային քարտ` բաժանորդները կարող են ընտրել իրենց նվերը 2013 թվականի համար` 2013 րոպե կամ SMS ցանցի ներսում կամ 2013 ՄԲ ինտերնետ, որոնք հավասարապես կբաշխվեն 12 ամիսների մեջ` ամեն ամիս հաշվը առնվազն 1000 դրամով լիցքավորելու դեպքում:

Մինչեւ հունվարի 31-ը, բաժանորդագրվելով «Orange ինտերնետ հիմա»-ին` ամսական 5,000 կամ 10,000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդներն ամեն ամիս կստանան համապատասխանաբար 5ԳԲ եւ 25 ԳԲ գերարագ ինտերնետ ոչ միայն 2013 թվականի ընթացքում, այլեւ հետո: Այս առաջարկին կարող են միանալ այն բաժանորդները, որոնք չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:

Մինչ հունվարի 15-ը, ձեռք բերելով «Orange խոսենք» կանխավճարային քարտ` ցանկացողները կարող են ձեռք բերել Alcatel OT-308 հեռախոսը 1 դրամով` Orange-ի խանութներից մեկում հաշիվը լիցքավորելով 14,999 դրամով, Nokia C201-ը` 33,000 դրամով` լիցքավորելով 7,000 դրամ եւ Samsung Galaxy Pocket-ը` 53,000 դրամով` 12,000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում: