08:20 | 03.12.12 | Նորություններ | 1267

Հեքըթոն[ՅԱՆ] 2012 մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 22-23-ին

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Սորսիո ընկերության, ինչպես նաև Հանրային լրագրութան ակումբի  հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ]  2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ, որը կանցկացվի դեկտեմբերի 22-23-ին:
 
Ընդամենը 24 ժամում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը), հայտնել են  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

Մրցույթը կանցկացվի Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազատական ինստիտուտում:
                                                           
Ի տարբերություն նախորդ տարվա, երբ թեման սահմանափակվում էր Երևան քաղաքի խնդիրներով, այս անգամ Հեքըթոն[ՅԱՆ]-ը բաց է բոլոր ոլորտների համար:
 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  2012 թ-ի դեկտեմբերի 9-ը:

Դիմելու և մանրամասն տեղեկությունների համար պետք է այցելել www.micarmenia.am:

Սիլիկոնե հովտում սկիզբ առած Հեքըթոնի ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու «չ’ծրագրավորողների», այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել: