08:12 | 29.11.12 | Նորություններ | 2343

Beeline-ն ավելացրել է խոսելաժամանակը «Ազատ Շփում» եւ «Զրո» փաթեթներում

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է բջջային ներցանցային խոսակցական ժամանակի ավելացման մասին, որը հասանելի է բաժանորդներին «Ազատ Շփում», «Ազատ Շփում 2000» եւ «Զրո» կանխավճարային սակագնային փաթեթների շրջանակում:

Այժմ, «Ազատ Շփում», «Ազատ Շփում 2000» սակագնային փաթեթների բաժանորդներին 1000 եւ 2000 րոպեների փոխարեն ամսեկան հասանելի կլինի 3000 րոպե բջջային ներցանցային խոսակցական ժամանակ` հաշվեկշիռը 4500 դրամ լիցքավորելու դեպքում: «Զրո» սակագնային փաթեթների բաժանորդները 3000 դրամ հաշվեկշիռն լիցքավորելու դեպքում  ամսեկան կստանան 1500 րոպե բջջային ներցանցային խոսելաժամանակ` նախկին 700 րոպեի փոխարեն, հայտնել են ընկերությունում:

«Ազատ շփում» սակագնային փաթեթների տեսականին մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում սկսած 2008 թ-ից, երբ առաջին անգամ գործարկվեց այս փաթեթը: Մենք բարելավում եք այս սակագնային փաթեթի պայմաններն` ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություններին, ինչպես նաեւ Beeline բջջային ցանցում խոսելաժամանակի ավելացման խնդրանքին», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: