02:26 | 29.11.12 | Նորություններ | 1327
Երեւան: Մեդիամաքս: Հնարավոր է, որ երթեւեկության կանոնների խախտման դեպքում վարորդները տեղեկացվեն այդ մասին SMS հաղորդագրության միջոցով:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին ասել է, որ Հայաստանում բացված Microsoft-ի ՏՏ ակադեմիայի սաները մշակել են մի ծրագիր՝ երթեւեկության կանոնների խախտման տեղեկացման վերաբերյալ:
«Այս ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է, մնում է տվյալների բազա ստեղծել», - ասել է վարչապետը:
Արթուր Օսիկյանն ասել է, որ SMS-ի միջոցով վարորդների տեղեկացման ծրագիրը պետք է ուսումնասիրվի եւ քննարկվի: