05:42 | 15.11.12 | Նորություններ | 1124

Թվային եւ ձայնային հաղորդակցության ոլորտը ապամենաշնորհվում է

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագծին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» (Կարգավորիչ գիլյոտին) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եղիազարյանն այսօր ասել է, որ այդ փոփոխություններին համաձայն, վերացվել է թվային եւ ձայնային հաղորդակցության ոլորտներում նախկինում անհրաժեշտ լիցենզավորումը:

Ձայնային եւ թվային ծառայություններ մատուցելու համար այսուհետ բավարար է միայն ծանուցումը: Այս քայլերը, Արմեն Եղիազարյանի խոսքով, կնպաստեն ոլորտի ապամենաշնորհմանը:

Բացի այդ, 2 տարի հետո կվերացվի համապատասխան ցանցերի կառուցման եւ շահագործման լիցենզիաները:

«Այսինքն, ոլորտը չի կարգավորվելու որեւէ համապատասխան մարմնի կողմից», - պարզաբանել է Արմեն Եղիազարյանը: