Երեւան/Մեդիամաքս/. Skype-ը ժամանակավորապես դադարեցրել է գաղտնաբառ փոխելու հնարավորությունը՝ ծառայության խոցելիության հայտնաբերման պատճառով, հաղորդում է BBC-ն:
Խոցելիությունը թույլ էր տալիս կոտրել օգտատիրոջ աքաունթը՝ իմանալով միայն նրա էլեկտրոնային հասցեն: Տվյալ խոցելիության մասին այսօր առավոտյան գրել է նաեւ հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը:
Skype-ի ինժեներներից Լեոնիդաս Սենդրաուսկասը հայտնել է, որ ընկերությունը աշխատում է տվյալ խոցելիության վրա, իսկ այդ ընթացքում ժամանակավորապես անջատել է գաղտնաբառերը փոխելու հնարավորությունը, քանի որ հենց այդ ճանապարհով էր հնարավոր դառնում կոտրվել օգտատիրոջ աքաունթը:
«Ներողություն ենք խնդրում անհարմարություններ պատճառելու համար, սակայն օգտատերերի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է», - ասել է ընկերության աշխատակիցը: