03:03 | 22.10.12 | Նորություններ | 3181
Երեւան: Մեդիամաքս: Telcell վճարային համակարգը համագործակցության համաձայնագիր է կնքել ճամփորդական SIM քարտերի օպերատոր Simtravel ընկերության հետ, ինչի շնորհիվ Simtravel-ի բաժանորդները, գտնվելով Հայաստանի տարածքում, կարող են համալրել իրենց հաշիվները:
Simtravel SIM քարտերին գումար փոխանցելը հնարավոր է Հայաստանի ողջ տարածքում տեղադրված ավելի քան 800 Telcell եւ MegaPay վճարումների ընդունման կետերի միջոցով: Վճարումը կատարվում է հայկական դրամով, իսկ անձնական հաշիվները համալրվում են ակնթաթորեն, հայտնել են Telcell-ում:
«Ճամփորդական SIM քարտերը օրեցօր դառնում են ավելի ու ավելի ճանաչված: Եվ Հայաստան ժամանած տասնյակ հազարավոր օտարերկյա զբոսաշրջիկներին, եւ մեր զբոսաշրջիկներին, ովքեր պլանավորում են ճամփորդել աշխարհով, հնարավորություն է ընձեռնվել համլրել իրենց հաշիվները առավել հարմար եւ հասանելի տարբերակով, այդպիսով, մնալով կապի մեջ գտնվելով միջազգային ռոումինգում», - նշել է «Թել-Սել» ՓԲԸ ընկերության բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Ուսնունցը:
SIMTRAVEL-ը ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Ռուսաստանի տարածքում ճամփորդային սիմ քարտերի վաճառքով զբաղվող խոշորագույն օպերատորն է, որն աշխատում է աշխարհի 180 երկրներում: