08:59 | 19.10.12 | Նորություններ | 3027

ԱրմենՏել-ից կարելի է ձեռք բերել նոութբուք` օգտվելով ՎՏԲ-Հայաստանի վարկավորման ծրագրից

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել դյուրակիր համակարգիչ` «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ վարկի միջոցով:

Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում հաճախորդները կարող են ընտրել դյուրակիր համակարգիչ եւ գնել այն առանց բանկ այցելելու: Դյուրակիր համակարգչի ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձեւակերպել Beeline վաճառքի եւ սպասարկման յուրաքանչյուր գրասենյակում, հայտնել են ընկերությունում:

«Կարեւորելով հաճախորդների սպասարկման բարձր որակն ու հարմարավետությունը, մենք առաջարկում ենք բաժանորդներին ձեւակերպել գնումը մեր գրասենյակներուն` առանց բանկի բաժանմունք այցելելու: Գործարկելով համագործակցության ծրագիրը, մենք առաջարկում ենք հաճախորդներին դյուրակիր համակարգիչ ձեռք բերելու եւս մեկ հնարավորություն, իսկ անհարժեշտ փաստաթղթերի նվազագույն պահանջները կդարձնեն գնումն արագ եւ հարմարավետ», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայտ ձեւակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: