09:04 | 25.09.12 | Նորություններ | 2961
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Peter-Service» ռուսաստանյան ընկերության հետ համատեղ գործարկել է «քլիրինգ-կենտրոն», որը կոչված է էապես բարձրացնել ընկերության ռոմինգային ծառայությունների որակը:
Աճող բաժանորդային բազան, ինչպես նաեւ ընկերության ձգտումը բարելավել ռոմինգում գտնվող բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակն առաջացրել են ռոմինգային հաշվարկների սեփական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը: Ծրագրային կոմպլեքսի ներդնումը մեկնարկել է 2012թ. ապրիլին, եւ ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն սկսել է քլիրինգային լուծման շահագործումը, հայտնել են ընկերությունում:
«Քլիրինգ-կենտրոնը» ապահովում է ռոմինգային բրոկերի գործողությունների կատարման հետ կապված ողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ռոմինգային տվյալների ուղղորդումն ու մշակումը: Բացի այդ, ռոմինգային վճարումների հետ կապված աշխատանքների մեծ մասի ավտոմատացումը կնվազեցնի օպերատորի ծախսերը: