Ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ Orange-ն այսօր հանդես է եկել ինտերնետային ծառայության երկու նոր առաջարկներով:
Այսօրվանից մինչեւ հոկտեմբերի 31-ը բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայությունների սակագնային պլաններից որեւէ մեկին, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ: Առաջարկից կարող են օգտվել նաեւ նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են եւ չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես այդ ամբողջ ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ:
Նշելով նոր ուսումնական տարվա սկիզբը` Orange-ն ուսանողներին առաջարկում է, ի հավելումն եռակի ծավալով ինտերնետի, ստանալ ինտերնետի երկու SIM քարտ` գերարագ ինտերնետի իրենց ծավալը ընկերոջ հետ կիսելու համար: Այս առաջարկից օգտվելու համար պետք է Orange-ի խանութ այցելել ուսանողական տոմսով:
«Այսքան շատ ինտերնետ դեռ երբեք չենք առաջարկել, եւ ցանկանում ենք ուսումնական տարին հատուկ ուրախությամբ ու «առատությամբ» սկսել, քանի որ վստահ ենք` հիմա շատերին ինտերնետն ավելի շատ է պետք լինելու», - ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գնտել Orange-ի վեբկայքում.
http://orangearmenia.am/promos/x3gb-internet/: