13:33 | 01.09.12 | Նորություններ | 3457

ՎիվաՍել-ՄՏՍ-ը թարմացրել է «Թեժ գիշերներ» սակագնային պլանի պայմանները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Թեժ գիշերներ» կանխավճարային սակագնային պլանի նոր բաժանորդները ցերեկային ժամերին (09:00-ից մինչեւ 01:00) կարող են 600 դրամի դիմաց

օգտագործել 200 ՄԲ ինտերնետ, իսկ այնուհետեւ` օգտվել ինտերնետի անսահմանափակ հնարավորություններից` անվճար:

Քարտն արժե 1000 դրամ եւ ներառում է 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ, հայտնել են ընկերությունում:

Նրանք, ովքեր արդեն «Թեժ գիշերներ» սակագնային պլանի բաժանորդ են, կարող են պարզապես վերալիցքավորել հաշվեկշիռը եւ բացառիկ պայմաններից  օգտվել նաեւ ցերեկային

ժամերին: