16:12 | 31.08.12 | Նորություններ | 3851
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարել են «Պահպանենք շրջակա միջավայրը» ակցիայի իրականացման մասին:
Հյուսիսային պողոտայում` Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտ, անցորդները ստանում էին կտորե տոպրակներ, որոնց օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Կտորե տոպրակները կարվել են ԱրմենՏելի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության շրջանակում, հայտնել են ընկերությունում:
«Իրականացնելով այս ակցիան` մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք մարդկանց, որ բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունքը սկսվում է էկոլոգիապես մաքուր և բազմակի կիրառման ապրանքների օգտագործումից» - նշել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամի համար այս ծրագիրը կարևոր է երկու տեսանկյունից. նախ և առաջ այն հնարավորություն է տվել ժամանակավոր աշխատանքով ապահովել Քարակերտ համայնքի վեց կանանց: Բացի այդ, Հիմնադրամը հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից նախաձեռնած հակապլաստիկային շարժման անդամ և իր բոլոր ծրագրերում և աշխատանքներում կարևորում է բնապահպանական իրազեկվածությունը», - նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը: