09:44 | 30.07.12 | Նորություններ | 3346
Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. I կիսամյակում Հայաստանի 3 բջջային օպերատորները 14,575 մլրդ դրամի հարկ են վճարել, ինչը 913.7 մլն-ով կամ 6.7%-ով ավել է 2011թ. նույն ցուցանիշից:
Ղ-Տելեկոմ ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) 4-րդ տեղն է զբաղեցրել 100 խոշորագույն հարկատուների ցանկում վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից 2012-ի I կիսամյակում վճարված հարկերի ընդհանուր ծավալը 7 մլրդ 255 մլն 295,2 հազ. դրամ է կազմել:
5-րդ տեղում է Արմենտել-ը (Beeline ապրանքանիշ), որը վճարել է 6 մլրդ 79 մլն 496,1 հազ. դրամի հարկ:
34-րդ տեղը զբաղեցրել է Օրանժ Արմենիա-ն, որը 1 մլրդ 240 մլն 590 հազ. դրամի հարկեր է վճարել:
2012թ. առաջին կիսամյակում 100 խոշորագույն հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարող ընկերություններից ընդգրկվել է ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ-ն (67-րդ տեղ, 695 մլն 601,1 հազ. դրամ): Ucom ընկերությունը կիսամյակի արդյունքներով 124-րդն է ՝ վճարելով 354 մլն 388,3 դրամ: