17:26 | 27.07.12 | Նորություններ | 3410
Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական մեդիա-մարքեթինգի վիճակագրությամբ զբաղվող Socialbakers.com ընկերությունը մշակել է CheerMeter գործիքը, որը ռեալ ժամանակում հետեւում եւ վերլուծում է սպորտային իրադարձությունների մասին Twitter-ի հաղորդագրությունները:
Գործիքի հետ կարելի է ծանոթանալ այստեղ. http://cheermeter.socialbakers.com/:
Օլիմպիական խաղերի ընթացքում հետեւելով CheerMeter-ին Twitter-ում (#CheerMeter2012) կարելի է բացահայտել ամենաքննարկվող եւ երկրպագվող մարզիկներին եւ սպորտաձեւերը: