11:57 | 10.07.12 | Նորություններ | 2930
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) «Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչեւ ս.թ. օգոստոսի 31-ը:
Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Ծառայությունն ակտիվացնելիս յուրաքանչյուր ամբողջական մեկ րոպե միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին գումարվում 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է օգտագործել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների:
«Ծառայության փորձնական գործարկումը ցույց տվեց, որ այն մեծ պահանջարկ է վայելում բջջային կապի մեր բաժանորդների շրջանում: Ընդառաջելով մեր հաճախորդների ցանկություններին «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ծառայության ժամկետը եւ նվիրում բաժանորդներին հաճելի հնարավորություն` օգտագործելով բոնուսները ստանալ դրական լիցքեր իրենց հարազատների եւ մտերիմների հետ շփվելիս», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հրահանգ *333#, իսկ անջատել *330# հրահանգով:
Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշիռը *103# USSD հարցման օգնությամբ: