16:27 | 19.06.12 | Նորություններ | 3353
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է ռոմինգում գտնվող Beeline բջջային կապի բաժանորդների համար «Թեժ ամառ» ծառայության մեկնարկի մասին:
Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, ցանկացած օպերատորի ցանցում ստանալ զանգեր 0 դրամ սակագնով խոսակցության առաջին երկու րոպեների ընթացքում: 3-րդ րոպեից սկսած մուտքային զանգի արժեքը հաշվարկվում է 400 դրամ/րոպե սակագնով: Ելքային զանգերը հաշվարկվում են համաձայն համապատասխան սակագնային գոտու:
««ԱրմենՏել» ընկերությունը մաս է կազմում «ՎիմպելԿոմ» միջազգային խմբի, որը միավորում է կապի օպերատորներին աշխարհի 18 երկրներում: Դա հնարավորություն է ընձեռում Հայաստանի կապի միասնական օպերատորին առաջարկել իր հաճախորդներին որակյալ եւ մատչելի ծառայություններ ոչ միայն երկրի ներսում, այլեւ սահմաններից դուրս: Ամառային արձակուրդներին ընդառաջ ԱրմենՏել-ն առաջարկում է ռոմինգում գտնվող բաժանորդներին ստանալ զանգեր հարազատներից եւ բարեկամներից պարզ սակագնով: Նոր ծառայության շնորհիվ ԱրմենՏել-ի բաժանորդներն աշխարհի ցանկացած երկրում կարող են էապես խնայել մուտքային զանգերի հաշվին»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Թեժ ամառ» ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային կապի հետվճարային եւ կանխավճարային համակարգերի բաժանորդները՝ նախապես ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը: «Թեժ ամառ» ծառայությունը կարելի է միացնել՝ հավաքելով *555# վճարովի հրահանգը: Ծառայության գործողության ժամկետը 7 օր է: