13:22 | 19.06.12 | Նորություններ | 3283

Նոր առաջարկ`Orange-ի եւ Kaspersky ընկերությունների համագործակցության արդյունքում

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Orange Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի եւ MyFi-ի բաժանորդները կարող են ձեռք բերել Kaspersky ընկերության Kaspersky Anti-Virus 2012 հակավիրուսային ծրագիրը կամ Kaspersky Internet Security 2012 ծրագիրն առանց խանութ այցելելու` անմիջապես իրենց համակարգչից:

Kaspersky Anti-Virus ծրագրի ակտիվացման կոդը ստանալու համար անհրաժեշտ է 135 կարճ համարին ուղարկել KAV բանալի բառը, իսկ Kaspersky Internet Security ծրագրի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար` KIS բանալի բառը` համապատասխանաբար վճարելով ամսական 1500 կամ 2000 դրամ:

Ծրագիրն անհրաժեշտ է ակտիվացնել միայն մեկ անգամ, եւ այն կշարունակի գործել` ամեն ամիս բաժանորդի հաշվից գանձելով համապատասխան ամսավճար: Ծրագիրն ապապակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել STOP բանալի բառը 135 կարճ համարին կամ այցելել Իմ Orange էջը: Ծրագիրը կշարունակի գործել եւ կապակտիվանա միայն հաջորդող ամսվա 1-ին:

Kaspersky լաբորատորիայի հետ համագործակցությունը Orange-ը մեկնարկել էր դեռ 2011թ. սեպտեմբերին, իսկ այժմ ընկերությունն անում է եւս մեկ քայլ` բաժանորդներին այս ծառայություններից օգտվելու ավելի մեծ հարմարավետություն ընձեռելու առումով:

Ավելին իմանալու համար այցելեք http://orangearmenia.am/internet/services/kav/: