09:56 | 22.05.12 | Նորություններ | 2872

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների արտահոսքը կազմել է 13.2%

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականի I եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12,5%-ով եւ կազմել է 2 մլն 230.3 հազար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով “ՄՏՍ” ԲԲԸ ֆինանսական արդյունքները ընթացիկ տարվա I եռամսյակի համար, բաժանորդների արտահոսքի մակարդակը կազմել է 13.2%:

2012 թվականի 1 եռամսյակում արտահոսքի ավելացումը ընկերությունը պայմանավորում է մրցակցության աճով, իսկ բաժանորդային բազայի նվազումը պայմանավորում է SIM-քարտերի վաճառքի կայունացման ռազմավարության շրջանակներում բաժանորդային բազայի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներով: