09:31 | 22.05.12 | Նորություններ | 2265
Երեւան/Մեդիամաքս/. Orange Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական ՀԿ-ի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Բասեն եւ Արեւշատ գյուղերում բացվել են երկու մարզադահլիճներ:
Երկու մարզադահլիճները կահավորվել են տարբեր մարզաձեւերի համար անհրաժեշտ պարագաներով եւ մարզասարքերով:
«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին եւ խոցելի գյուղական համայնքներին, եւ սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Գիտենք, որ երկու համայնքներն էլ դրանց կարիքն ունեին», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.5 մլն դրամ:
Orange-ի աջակցությամբ եւս հինգ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի այլ մարզերում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում (Սյունիք), Մարմաշենում (Շիրակ), Ջուջեւանում եւ Նոյեմբերյանում (Տավուշ):