Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ն IPO–ի շրջանակներում մեկ բաժնետոմսի գինը սահմանել է $38:
Այդպիսով, սոցցանցը գնահատվել է $104 մլրդ (հաշվի առնելով ապագայում թողարկվող բաժնետոմսերը), իսկ ներգրավված գումարը`$18,4 մլրդ: Ընկերությունն եւ իր բաժնետերերը ներգրավել են $16 մլրդ:
Ընդհանուր առմամբ, IPO-ի շրջանակներում վաճառվել են Facebook-ի 421,2 մլն բաժնետոմսեր, որոնցից 180 մլն-ը իրացրել է ընկերությունը, իսկ 241,23 մլն` նրա բաժնետերերը: Facebook-ի բաժնետոմսերի վաճառքները կմեկնարկեն այսօր Nasdaq բորսայում:
Facebook IPO-ն խոշորագույնն է տեխնոլոգիական ընկերությունների շրջանում: