13:15 | 17.05.12 | Նորություններ | 925
Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ Իդրամ վճարահաշվարկային համակարգը կարող է Հայաստանում գործարկել առաջին բջջային դրամապանակները, այսօր ասել է համակարգի տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանը:
Ըստ նրա, բջջային դրամապանակներն իրենցից կներկայացնեն օնլայն ռեժիմում գործող հավելվածներ, որոնց միջոցով օգտագործողը կկարողանան տարատեսակ վճարումներ իրականացնել իր բջջային հեռախոսով:
Գեւորգ Պողոսյանն ասել է, որ այս տարվա մարտից էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալուց հետո Իդրամ-ին շաբաթական դիմում են միջինը 3-4 կազմակերպություն՝ հաճախորդների վճարումները էլ. փողով ընդունելու թույլտվություն ստանալու համար:
«Իդրամ համակարգում գրանցված օգտագործողների թիվը կազմում է շուրջ 50 հազ. իսկ համակարգից ակտիվ օգտվողների թիվը՝ շուրջ 5 հազ.: 2011-ին համակարգում գրանցվել է շրջանառության 110% աճ, իսկ 2012-ի համար կանխատեսվում են ավելի մեծ ցուցանիշներ՝ մինչեւ 130%», - ասել է Գեւորգ Պողոսյանը
Ըստ նրա, ԱՄՆ-ում արդեն գրեթե բոլոր ինտերնետային վճարումները պլաստիկ քարտերից, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվում են էլեկտրոնային փողի հարթակ, որի գլխավոր օպերատորն այնտեղ PayPal-ն է, եւ նույն զարգացումները վաղ թե ուշ սպասվում են նաեւ Հայաստանում:
Հայաստանում էլեկտրոնային փողի թողարկման մեկնարկի մասին կարդացեք այստեղ: