12:27 | 15.05.12 | Նորություններ | 3806

ԱրմենՏել-ի Կապի թանգարանը բաց է լինելու ամեն ուրբաթ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) Կապի թանգարանը, որը հիմնադրվել է 2012թ. ապրիլի վերջին, բացում է իր դռները այցելուների համար:

Թանգարանը բաց է այցելությունների համար յուրաքանչյուր ուրբաթ Ժամը 10:00-ից մինչեւ 16:00-ը: Մուտքն անվճար է: Յուրաքանչյուր ուրբաթ 2 անգամ` Ժամը 10:00-ից մինչեւ 12:00-ը եւ 14:00-ից մինչեւ 16:00-ը թանգարանում անցկացվում են էքսկուրսիաներ` էքսկուրսավարի ուղեկցությամբ, հայտնել են ընկերությունում:

Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է մեկնարկի ժամին մոտենալ Կապի Թանգարան Ազատության պողոտա 24/1 հասցեում: Ստանալ լրացուցիչ տվյալներ թանգարանի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաեւ դիմել խմբակային էքսկուրսիա կազմակերպելու համար կարելի է ուղարկել նամակ org@beeline.am էլեկտրոնային հասցեին:

«ԱրմենՏել-ը ուրախությամբ հրավիրում է այցելել մեր թանգարան դպրոցականներին, ուսանողներին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են կապի տեխնոլոգիաների զարգացմամբ: Կապի ժամանակակից տեխնոլոգիաներն այսօրվա երիտասարդության համար դարձել են սովորական, սակայն այդ ծառայության ապահովումն` աշխատատար ու շատ հետաքրքիր գործ է: Պարբերաբար անցկացնելով անվճար էքսկուրսիաներ, մենք նպատակ ունենք ոչ միայն ներկայացնել այցելուներին, թե ինչպես է այսօր գործում կապը, այլեւ բացահայտել կապի պատմության փառավոր էջերը, պատմել մեր երկրի եւ մեր ընկերության նվաճումների մասին», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Կապի թանգարանում ներկայացված են  հեռախոսային կապի եւ “ԱրմենՏել” ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, ինչպես նաեւ հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին: