«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
14:40 | 28.04.12 | Նորություններ | 3305
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Beeline «Գարնանային ոգեշանք» վիճակախաղի հաղթողի պարգեւատրման մասին:
Պարգեւատրման պաշտոնական արարողության ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն «Գարնանային ոգեշանք» վիճակախաղի հաղթող Ա. Ջանջուղազյանին հանձնեց Chevrolet New Aveo ավտոմեքենայի բանալիները:
«Գարնանային ոգեշանք» վիճակախաղն իրականացվում էր «ԱրմենՏել» ընկերության կողմից կանխվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար սույն թվականի մարտի 20-ից: Օգտվելով Beeline բջջային կապի ծառայություններից եւ պարզապես լիցքավորելով բջջային հեռախոսի հաշվեկշիռը` բաժանորդները հնարավորություն էին ստանում շահել ավտոմեքենա:
Իր շնորհավորական խոսքում ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց. «Ես սրտանց շնորհավորում եմ մեր վիճակախաղի երջանիկ հաղթողին: «ԱրմենՏել» ընկերության անունից մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ բարօրություն: Թող մեր այս նվերը Ձեր ընտանիքի կյանքը դարձնի ավելի վառ եւ պարգեւի ուրախ տպավորություններ»:
Նշենք, որ վիճակախաղին մասնակցում էին կանխվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդներ, ովքեր գրանցվել էին “Գարնանային ոգեշանք” վիճակախաղին եւ դրա անցկացման ժամանակահատվածում լիցքավորել բջջային հեռախոսի հաշվեկշիռը 20.000 եւ ավելի դրամի չափով: Գրանցումը վիճակախաղին անվճար էր: