12:55 | 16.04.12 | Նորություններ | 3366
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար բացում է անվճար մուտք 0.facebook.com շարժական ռեսուրսին:
0.facebook.com կայքը հանդիսանում է «Facebook» բջջային կայքի պարզեցված տարբերակ և թույլ է տալիս կարդալ լրահոսը, դիտել ձեր ընկերների էջերը, օն-լայն ռեժիմում պատասխանել այլ օգտատերերի հաղորդագրություններին: Կայքում գտնվելիս ինտերնետ-թրաֆիկը չի տարիֆիկացվում:
0.facebook.com կայքից այլ ռեսուրսներ անցնելիս, ինչպես նաև նկարներ կամ վիդեո ներբեռնելիս ինտերնետ-թրաֆիկը կսկսի տարիֆիկացվել` ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի: Այդ դեպքում հաճախորդը կստանա հուշում այն մասին, որ լքում է 0.facebook.com կայքի անվճար տարածքը:
Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդների: 0.facebook.com պորտալը փակ է Opera-Mini բրաուզերով այցելելու համար: Ռումինգում ծառայությունը տարիֆիկացվում է համաձայն սակագնային գոտիների: