12:43 | 16.04.12 | Նորություններ | 2056

Երեւանում կանցնի «Գծին հետեւող ռոբոտ 2012» մրցույթը

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) Հայաստանի «ԱրմՌոբոտիքս» ռոբոտների բաց առաջնության շրջանակում  հայտարարում է «Գծին հետեւող ռոբոտ 2012» մրցույթը:

Մրցույթը նախատեսված է մինչեւ 20 տարեկանների համար; մրցույթի գրանցումն իրականացվում է այստեղ` մինչեւ մայիսի 4-ը:

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջեւ դրված խնդիրն է նախագծել եւ պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը եւ ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով:

Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա կան սեւ գծեր եւ քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 եւ ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար:  

Մրցույթի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, աջակիցներն են՝ «ԱրթինՎարուժան», «Դ-Լինկ» ընկերությունները, ՀՀ պաշտպանության նախարարությունը: