ՀՀ կառավարություն
15:31 | 06.04.12 | Նորություններ | 5068
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը հայտարարել է 2012 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության մասին:
Հայտարարությունն եւ մասնակցության հրավերը տեղակայված է http://www.gov.am/am/announcements/item/88/ հասցեով:
Հաղթողները կհայտարարվեն մայիսի 15-ին: 15-օրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) ս.թ. օգոստոսին:
ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ բիզնեսի կառավարման ունակությունների եւ ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:
Այս տարի մրցանակաբաշխությունը կկայան երկրորդ անգամ:
Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն է, հովանավորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են ՀՀ-ում գրանցված ՏՏ ոլորտի ընկերություններում:
Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը եւ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը bestit@gov.am էլ. հասցեով՝ մինչև ս/թ ապրիլի 21-ը:
Ընտրության գործընթացն իրականացնում է ՀՀ Վարչապետի հրամանագրով ստեղծված մրցանակաբաշխության հանձնաժողովը:
Մանրամասների համար կարելի է դիմել Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործադիր քարտուղար Գայանե Մարկոսյանին` +37410 49 23 56 հեռախոսահամարով կամ gayanem@synopsys.com էլ. փոստով: