17:11 | 06.03.12 | Նորություններ | 2870

Էլեկտրոնային փողերը Հայաստանում կսկսեն թողարկվել այս ամսվա ընթացքում

Երեւան/Մեդիամաքս/. «Իդրամ» էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից էլէկտրոնային փողերի թողարկումը կմեկնարկի մարտի ընթացքում, Մեդիամաքս-ին այսօր ասել է համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանը:

Ըստ նրա, մոտ օրերս ընկերությունը կկազմակերպի հանդիսավոր միջոցառում, որտեղ կազդարարվի էլ. փողերի թողարկման մեկնարկը:

Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում «Իդրամ» ՍՊԸ-ին տրամադրել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: