12:13 | 06.03.12 | Նորություններ | 2904

ԱրմենՏել-ը չորս անգամ նվազեցնում է կորպորատիվ ինտերնետի գները

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է իրավաբանական անձանց համար “Կորպորատիվ ինտերնետ” ծառայության սակագների նվազեցման մասին:

Միջինում բաժանորդային վճարը նվազել է 4 անգամ: Մասնավորապես, 1 Մբ/վ թողունակությամբ երաշխավորված սիմետրիկ կապուղու տրամադրման ամսեկան վճարը կկազմի 34800 դրամ, 2 Մբ/վ` 62400 դրամ, իսկ 3 Մբ/վ` 90000 դրամ, հայտնել են ընկերությունում:

“Մեր բաժանորդների թվի աճը, ինչպես նաև տվյալների փոխանցման շուկայի արագընթաց զարգացումը թույլ են տալիս նվազեցնել սակագները և առաջարկել մեր հաճախորդներին գրավիչ գներ: Նոր առաջարկի շնորհիվ մեր կորպորատիվ հաճախորդները, այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունները, պետական և գիտական կազմակերպությունները, կկարողանան էապես ընդլայնել իրենց հնարավորությունները` ինտերնետին միանալիս”, - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Կորպորատիվ ինտերնետ» ծառայությունը` կորպորատիվ բաժանորդներին գերարագ ինտերնետի կապուղիների տրամադրումն է: Ինտերնետ ցանցին  մուտքն ապահովվում է ընկերության ենթակառուցվածքով, MPLS  ցանցի միջոցով Հայաստանի տարածքում CDN հանգույցների առկայության վայրերում:  Հաճախորդը ստանում է մուտք ինտերնետ ցանց, առանց տրաֆիկի սահմանափակման, երաշխավորված, սիմետրիկ (up/down) արագությամբ (contetion ratio 1/1):