19:08 | 17.02.12 | Նորություններ | 3175

Orange-ը ներկայացնում է Samsung Galaxy Nexus-ը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը ներկայացրեց Samsung Galaxy ընտանիքի նորագույն Samsung Galaxy Nexus-սմարթֆոնը: Այն առաջինն է, որ աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:

Այս նորագույն բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը ապահովում է մինչեւ 21Մբ/վ ներբեռնման արագություն:

Samsung Galaxy Nexus-ը կարելի է ձեռք բերել Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ` սկսած 170,000 դրամից:

Պանտերա բաժանորդագրության սակագնային պլաններից որեւէ մեկին բաժանորդագրվելիս Orange-ի բաժանորդները մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կստանան մինչեւ 700 ՄԲ ինտերնետի փաթեթներ: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաեւ առանց բաժանորդագրության` 350,000 դրամով:

Samsung Galaxy Nexus-ը բաժանորդներին է ներկայանում բազմաթիվ հնարավորություններով` 1.2 ԳՀց երկմիջուկային պրոցեսորով, HD Super Amoled էկրանով, որոնք ապահովում են պատկերի անհավատալի որակ եւ ինտերնետային բազմազան ծառայություններից օգտվելու աննախադեպ արագություն ու հարմարավետություն: Այն ունի full HD video, Wi-Fi, GPS եւ բազմաթիվ այլ հնարավորություններ: Սմարթֆոնի հետաքրքիր լուծումներից է Face Control համակարգը, որի շնորհիվ կարելի է էկրանի կողպեքը բացել առանց կոդեր հավաքելու` պարզապես ժպտալով դեպի էկրանի տեսախցիկը: Սմարթֆոնին ինտեգրված է Google+ սոցիալական ցանցը, որի շնորհիվ կարելի է կազմակերպել միաժամանակյա տեսազանգեր մինչեւ ինը օգտագործողի հետ:

Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ Samsung Galaxy Nexus-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով եւ հետվաճառքային սպասարկմամբ: