19:18 | 16.02.12 | Նորություններ | 1067
Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մաս կազմող Itel.am կայքը եւ Circle.am հայկական վեբ-ռեսուրսների վարկանշման համակարգը ներկայացնում են ուշադրության արժանի այն կայքերը, որոնք նախորդ շաբաթ գրանցվել են Circle.am-ում: Կայքերը գնահատվում են երեք չափանիշներով` դիզայն, հարմարավետություն եւ բովանդակություն, յուրաքանչյուրը` 5-բալանոց համակարգով:
Արիան տառատեսակներ
http://arian.am կայքում ներկայացված են Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) կողմից գրված Արիան տառատեսակները: Ավելին, դրանք կարող եք անվճար բեռնել կայքից:
Դիզայն` 5
Հարմարավետություն` 5
Բովանդակություն`5
Բարի երթ
http://www.bariert.am/ կայքը պատկանում է նույնանուն ավտոդպրոցին: Կայքում ներկայացված է բավականին շատ տեղեկատվություն վարորդական իրավունք ստանալու իրավական հիմքերի մասին:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`4
Տեսաֆիլմեր
http://tesafilmer.com կայքը ներկայանում է որպես գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի հավաքածու: Հեղինակները պնդում են, որ կայքը «երբեք չի հրապարակում կոմերցիոն բնույթ կրող եւ ազատ տարածման համար անթույլատրելի տեսանյութերը առանց հեղինակների թույլտվության»:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`4
Շինարար
http://shinarar.com/ կայքը պատկանում է “Վահագն Աղաբաբյան” շինարարական ընկերությանը:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`4
Արցախի գրողներ
http://artsakhwriters.com/ կայքը Արցախի գրողների միության պաշտոնական կայքն է: Կայքի ոչ բոլոր բաժիններն են տեղեկատվություն պարունակում, բայց եղածը բավական տպավորիչ է:
Դիզայն` 4
Հարմարավետություն` 4
Բովանդակություն`4
Իմ Աբովյան
http://www.myabovyan.com-ը ներկայանում որպես կայք, որի “նպատակն է լիարժեք ինֆորմացիա տրամադրել հանրությանը Աբովյան քաղաքում առկա ծառայությունների և նորությունների վերաբերյալ”: Սակայն կայքում Աբովյան քաղաքին վերաբերող նորություններ մենք չգտանք:
Դիզայն` 2
Հարմարավետություն` 2
Բովանդակություն`3
Տեղեկատվական պորտալ
http://infoportal.am-ը հանդես է գալիս իբրեւ հայտարարությունների կայք` տարբեր իրերի առք ու վաճառքի մասին: Այս պահին կայքի բազան այնքան էլ տպավորիչ չէ` քիչ թե շատ “առատ” է շների վաճառի բաժինը:
Դիզայն` 2
Հարմարավետություն` 2
Բովանդակություն`2
LED Land
http://www.ledland.am կայքը առաջարկում է տարատեսակ LED էկրաններ: Ակնհայտ է, որ կայքի դեռ բավական “հում” է:
Դիզայն` 2
Հարմարավետություն` 2
Բովանդակություն`3
Գովազդի փոխանակում
http://www.adplace.am/b ներկայանում է որպես օնլայն գովազդի փոխանակման համակարգ: Սակայն այս պահին այն ունի ընդամենը 6 մասնակից ու ոչ այնքան “կենդանի” տեսք:
Դիզայն` 2
Հարմարավետություն` 2
Բովանդակություն` 2
«Կոկիկ Սթայլ»
http://www.kokikstyle.com կայքն առաջարկում է կորպորատիվ հագուստ տարբեր կազմակերպությունների համար: Ու չնայած “կոկիկ” բառը հայերեն է, կայքը միայն ռուսալեզու է, ինչը նրա գլխավոր թերությունն է:
Դիզայն` 3
Հարմարավետություն` 2
Բովանդակություն` 2
«Նարնջագույն փղիկ»
http://www.orange-elephant.am-ը ներկայանում է որպես “մանկական մասնագիտացված խանութների ցանց”: Սակայն երբ փորձում եք առցանց գնում կատարել ու սեղմում ես համապատասխան կոճակը, համակարգը ձեզ փոխադրում է դեպի համանուն ռուսական կայք, ինչը բացարձակ հարմար չէ:
Դիզայն` 2
Հարմարավետություն` 2
Բովանդակություն` 2