Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 7-ին, Ապահով համացանցի միջազգային օրվա առթիվ, Վորլդ Վիժն Հայաստանը եւ Մայքրոսոֆթ ընկերությունը կանցկացնեն համատեղ միջոցառում` «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ապահով» խորագրով:
Փետրվարի 7-ին Վորլդ Վիժն Հայաստանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար ԷՅ կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների Աջակցության Կենտրոն» հիմնադրամի միջեւ կստորագրվի հուշագիր: Դրա նպատակն է բարձրացնել համացանցի եւ բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
Միջոցառման ընթացքում կներկայացվի «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի միջոցով ստեղծված «Անվտանգ Համացանց» կայքը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը