10:59 | 02.02.12 | Նորություններ | 3537

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Արմենտելը Հայաստանի 2-րդ եւ 5-րդ խոշորագույն հարկատուներ են

Երեւան/Մեդիամաքս/. Ղ-Տելեկոմը (ապրանքանիշը՝ ՎիվաՍել-ՄՏՍ) զբաղեցրել է 2011թ. Հայաստանի 1 000 խոշորագույն հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2011թ-ին ընկերությունը 17 մլրդ 751 մլն 611,9 հազ. դրամի հարկեր է վճարել:

Խոշոր հարկատուների ցանկի հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է Արմենտել-ը (ապրանքանիշը՝ Beeline, 12 մլրդ 594 մլն 586,5 հազ.): 

Արմենտել-ը երրորդն է պարտադիր սոցիալական վճարների ծավալով`1 մլրդ 361 մլն: