12:47 | 01.02.12 | Նորություններ | 3081
Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Home-Zone Turbo» փաթեթի բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց ստանում են տասն անգամ ավելի շատ ներառված խոսելաժամանակ, ինչպես նաև կրկնակի արագ ինտերնետ:
Այժմ փաթեթում ներառված ներցանցային խոսելաժամանակը կազմում է 1000 րոպե, նախկին 100-ի փոխարեն: Իսկ ինտերնետի` ներբեռնման համար տրամադրվող արագությունը կազմում է 4 Մբիթ/վրկ, նախկին 2 Մբիթ/վրկ փոխարեն: