18:04 | 26.01.12 | Նորություններ | 3183
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար մասնակցում է շարժական կապին վերաբերող քննարկումներին, եւ բջջային համարի շարժականության համակարգի (MNP-Mobile Number Portability) ներդրման խնդիրը բացառություն չի կազմի:
Մեդիամաքսի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը:
Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի փոխնախագահ Բենուա Շինը հունվարի 25-ին Երեւանում կարեւորել էր բջջային հեռախոսահամարների շարժականության համակարգի ներդրումը եւ այդ հարցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աջակցությունը: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն առաջարկել էր ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ հարցը` հաշվի առնելով եվրոպական երկրների օրենսդրությունը եւ մյուս օպերատորների շահագրգռվածությունը:
«Հայաստանում MNP-ի ներդրումը շարունակում է մնալ շարժական կապի հայաստանյան շուկայի քննարկվող հարցերից մեկը: Այն պահանջում է ճշգրիտ վերլուծություն եւ բաժանորդների համար այդ համակարգի օգտակար լինելու, եւ համապատասխան իրավական եւ տեխնիկական լուծումներ գտնելու, եւ դրա ֆինանսավորման խնդիրների լուծման տեսանկյունից: MNP-ի ներդրման հարցի դիտարկումը նույնքան կարեւոր է հանրային եւ մասնավոր հատվածների համար այդ համակարգի տնտեսական ազդեցության տեսանկյունից, ինչպես նաեւ շուկայի զարգացման միտումներին համապատասխանության առումով: Մեր ընկերությունը պատրաստակամորեն պարբերաբար մասնակցում է շարժական կապին վերաբերող քննարկումներին եւ այս հարցը բացառություն չի կազմի», - Մեդիամաքս-ին ասել է Վահե Իսահակյանը: