17:11 | 25.01.12 | Նորություններ | 3380

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ն գործարկել է իր ցանցը Գավառ, Մարտունի, Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում

Երեւան/Մեդիամաքս/. ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ–ն հայտարարել է 10 Գբ/վ թողունակությամբ իր  IP/MPLS ցանցը  Գավառ, Մարտունի, Իջեւան, Նոյեմբերյան քաղաքներում գործարկելու մասին:

Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության  ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) եւ այլ ծառայություններ, հայտնել են ընկերությունում:

Ներկայումս ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ի ցանցին միացված մարզերի եւ քաղաքների ամբողջական ցանկը հետեւյալն է. Երեւան, Կոտայք (Աբովյան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան, Իջեւան, Նոյեմբերյան), Արմավիր (Արմավիր, Վաղարշապատ(Էջմիածին)), Գեղարքունիք (Գավառ, Մարտունի, Սեւան):