Դասընթաց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (արխիվային լուսանկար)
14:11 | 25.01.12 | Նորություններ | 865
Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում փետրվարի 6-ին մեկնարկում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում» թեմայով դասընթաց:
Այն վարելու է ISACA (Information Systems Audit and Control Association) միջազգային ասոցիացիայի անդամ Գարեգին Բաղդյանը, հայտնել են ինովացիոն կենտրոնում:
Դասընթացը ներառելու է 13 դաս, յուրաքանչյուրը՝ 3 ժամ տեւողությամբ:
Մասնակցության հայտ ներկայացնել եւ դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալ կարելի է այստեղ: