Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մեկնարկել է Android օպերացիոն համակարգով աշխատող MTS Ego սմարթֆոնների վաճառքը:
Սմարթֆոնն ունի 4.3” սենսորային էկրան, 800 ՄՀց արագագործության պրոցեսոր և 5 ՄՊ տեսախցիկ, հայտնել են ընկերությունում:
MTS Ego-ի արժեքն է 149000 դրամ: Հեռախոսի գնորդները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 149000 դրամ բոնուս (անվճար խոսելաժամանակ), որը կարելի է օգտագործել 1 տարվա ընթացքում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում հեռախոսը կարելի է ձեռքբերել ապառիկ` հետևյալ պայմաններով.
Ամսական վճար
12 ամիս 13 660 դրամ;
18 ամիս 9 507 դրամ;
24 ամիս 7 439 դրամ: