17:22 | 26.12.11 | Նորություններ | 3341
Երեւան/Մեդիամաքս/. Առաջին անգամ Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղայնացրել է Opera Mini բջջային բրաուզերը
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունից, տեղայնացումը Opera Mini-ն ավելի հարմարավետ եւ հասանելի է դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար:
Ընկերությունում հիշեցրել են, որ շարունակվում է վիկտորինան, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են շահել նորաձեւ սմարթֆոն եւ պլանշետային համակարգիչ:
Մինչեւ դեկտեմբերի 28-ը, Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am կայքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել տոնական վիկտորինային եւ շահել արժեքավոր մրցանակներ` BlackBerry եւ HTC սմարթֆոններ, HTC Flyer պլանշետային համակարգիչներ:
Յուրաքանչյուր օր կտրվի մեկ հարց, որին ճիշտ պատասխանողներից 50-րդը կճանաչվի տվյալ օրվա հաղթող: Իսկ 50-ից պակաս ճիշտ պատասխան ստացվելու դեպքում, հաղթող կճանաչվի վերջին ճիշտ պատասխանող մասնակիցը:
Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ եւ թեթեւ դիտում: Այն հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել ամենաբազմազան էջեր եւ վայելել ինտերնետի անսպառ հնարավորությունները: