16:52 | 26.12.11 | Նորություններ | 2675
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը՝ Beeline) պարգևատրել է «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողներին:
Ակցիայի առաջին փուլին մասնակցում էր 4135 մարդ, իսկ 22 հաղթողները որոշվեցին հատուկ ստեղծված համակարգչային ծրագրի օգնությամբ, հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:
«Ամանորյա իրարանցում» ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 16-ին և կշարունակվի մինչև 2012 թ-ի հունվարի 12-ը: Ակցիայի շրջանակում գրանցված և հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade և Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը: Ակցիային անվճար գրանցվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *222# USSD-հրամանը, իսկ լիցքավորել հաշվեկշիռը կարելի է ցանկացած եղանակով, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից: