09:47 | 22.12.11 | Նորություններ | 2208

Microsoft-ը եւ Nokia-ն կարող են գնել Blackberry-ն

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ը եւ Nokia-ն վերջին շրջանում քննարկում են համատեղ հայտի ներկայացման հնարավորությունը` Blackberry սմարթֆոններ արտադրող կանադական Research In Motion (RIM) ընկերության գնման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը` վկայակոչելով The Wall Street Journal-ը, բանակցությունների կարգավիճակը ընկերությունների միջեւ դեռ հստակ չէ, սակայն նման քննարկումների փաստն ինքնին ընդգծում է RIM-ում առաջացած խնդիրների լրջությունը:

RIM-ի եռամսյակային հաշվետվությունը, որը հրապարակվել էր նախորդ շաբաթ, հանգեցրել էր ընկերության բաժնետոմսերի անկմանը մինչեւ նվազագույն մակարդակի: Ներդրողներն ու վերլուծաբանները RIM-ից պահանջել են լուրջ միջոցներ ձեռնարկել, այդ թվում` փոխել ղեկավարությունը կամ վաճառել ընկերությունը: