17:36 | 21.12.11 | Նորություններ | 4207

Beeline-ի բաժանորդները, վերալիցքավորելով հաշիվը, կարող են շահել նեթբուք կամ սմարթֆոն

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է «Ամանորյա իրարանցում» ակցիայի անցկացման մասին, որի շրջանակում Beeline բջջային ցանցի բաժանորդները, լիցքավորելով հաշվեկշիռը, կարող են շահել նեթբուք կամ սմարթֆոն:

Մինչև 2012 թ-ի հունվարի 12-ը յուրաքանչյուր շաբաթ, ակցիայում մասնակցելու համար գրանցված և հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade և Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը:

«Ամանորյա իրարանցում» ակցիան հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող Beeline բջջային ցանցի կանխավճարային համակարգի բաժանորդների համար: Ակցիային անվճար գրանցվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *222# USSD-հրամանը, իսկ լիցքավորել հաշվեկշիռը կարելի է ցանկացած եղանակով, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից: