Երեւան/Մեդիամաքս/. Google-ը հայտնել է Google+ սոցիալական ցանցում “Վիդեոհանդիպումների” ծառայության նոր հնարավորությունների մասին:
Cnews-ը գրում է, որ այժմ վիդեոհանդիպումը կարելի է սկսել Google+-ի ցանկացած գրառումից: Դրա համար հարկավոր է սեղմել օգտատիրոջը հետաքրքրած գրառման մենյուի “Վիդեոհանդիպում” հղումը եւ մեկնաբանություններում կհայտնվի հրավերը:
Իսկ եթե որեւէ մեկն արդեն սկսել է վիդեոհանդիպումը, դրան կարելի է միանալ նաեւ մեկնաբանություններից:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը