Երեւան/Մեդիամաքս/. Հունվարից Internet Explorer-ի օգտվողները կսկսեն ստանալ բրաուզերի ավտոմատ թարմացումը, հաղորդում է BBC-ն:
Microsoft-ի այս նախագիծը նախատեսված է ցանցում անվտանգություն ապահովելու համար, հայտնել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները:
Հետագա թարմացումները կսկսեն աշխատել ավտոմատ, առանց օգտվողի վերահսկողության. դա հնարավորություն կտա կանգնեցնել բրաուզերի կեղծ թարմացումներ առաջարկող սպամերներին, նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ծրագիրը կառնչվի Windows XP-ի, Vista-ի եւ Windows 7-ի օգտվողներին: