11:22 | 16.12.11 | Նորություններ | 845

Վաղը Երեւանում կկայանա ական փնտրող ռոբոտների մրցույթի եզրափակիչ փուլը

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 17-ին ժամը 13:30-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան 16), մրցույթին ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել` զանգահարելով 010-54-88-81 /82/ կամ 091-65-34-99 հեռախոսահամարներով, հայտնել եմ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերութունների միությունում (ԻՏՁՄ, մրցույթի կազմակերպիչ):   

Մրցույթի մասնակիցները նախագծել և պատրաստել են ռոբոտներ, որոնք խուզարկում են հողածածկ տեղանքը, գտնում թաղված ականները, նշում դրանց դիրքերը և ստեղծում հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Մրցույթին մասնակցում են 5 թիմ, որոնք կազմված են համալսարանների ուսանողներից, շրջանավարտներից, պրոֆեսիոնալներից և այլն: Հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները` առաջին տեղ` 400.000 դրամ, երկրորդ տեղ` 300.000 դրամ, երրորդ տեղ` 200.000 դրամ:

Մրցույթի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Մրցույթին հաջորդող օրը ԻՏՁՄ-ն կկազմակերպի նաև «Ռոբոտների շարժման ծրագրավորում» թեմայով դասախոսություններ, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքի 113W լսարանում: