ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը
17:19 | 30.11.11 | Նորություններ | 4254
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում ասել է, որ այս տարի Հայաստանի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը կկազմի 25 %:
Նախագահն այդ մասին ասել է` հանդես գալով հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը:
Նշելով, որ հաճելի է տեսնել վերջին մի քանի տարիներին հարեւան Վրաստանի արձանագրած հաջողությունները, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսությունները նման են միմյանց, այդ թվում՝ բնական ռեսուրսների սակավությամբ, ինչը ենթադրում է, որ պետք է հաջողությունների հասնել ի շնորհիվ լավ կառավարման եւ մարդկային ներուժի:
Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երեւան: