15:31 | 29.11.11 | Նորություններ | 2862

Արմենտել-ն առաջարկում է փորձարկել ինտերնետը բաժանորդագրվելուց առաջ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է «Try&Buy» (Փորձի´ր և գնի´ր) ակցիայի մասին, որի շրջանակներում բաժանորդներին առաջարկվում է մեկ ամիս անվճար օգտվել ADSL-ինտերնետից («Հայ Լայն» ծառայություն)՝ առանց պարտավորությունների ստանձնման օպերատորի հանդեպ:

Ակցիայի պայմանները գործում են միայն այն հաճախորդների համար, ովքեր կպատվիրեն ծառայությունը Beeline հաճախորդների սպասարկման կենտրոնի` 100 հեռախոսահամարով: 

«Մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Մեգա» սակագնային փաթեթներից որևէ մեկին` հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվել Ինտերնետից, կազատվի միացման վճարից և անվճար կստանա մոդեմ: Առաջին ամսվա ընթացքում  հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից առանց վարձի վճարման պարտավորության` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե առաջին ամսվա ավարտին բաժանորդը չի խզում պայմանագիրը, ապա սկսած երկրորդ ամսից շարունակում է օգտվել ծառայությունից», - հայտնել են ընկերությունում: