10:21 | 03.11.11 | Նորություններ | 2209

Angry Birds խաղը ներբեռնվել է 500 մլն անգամ

Երեւան/Մեդիամաքս/. Rovio ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Պիտեր Վեստերբական հայտարարել է, որ համարյա 2 տարում օգտվողները 500 մլն անգամ ներբեռնել են Angry Birds խաղը:

2009-ի դեկտեմբերից ի վեր այս խաղը շարունակում է մնալ աշխարհի ամենալավ վաճառվողը:

Rovio ընկերությունը հիմնվել է 2003 թ-ին  3 ուսանողների կողմից: