17:51 | 02.11.11 | Նորություններ | 2620
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոյեմբերի 1-ից 30-ը GOOD\'OK ծառայության բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել անվճար մեղեդիներ հատուկ մեղեդիների ցանկից:
Մինչեւ նոյեմբերի 15-ը հատուկ ցանկում կլինի 15 անվճար մեղեդի, իսկ նոյեմբերի 15-ին ցանկը կհամալրվի եւս 15 նոր մեղեդիով:
Եթե բաժանորդն արդեն օգտվում է որեւէ մեղեդուց, որը հայտնվել է հատուկ ցանկում, ապա նոյեմբերին տվյալ մեղեդու վավերականության ժամկետը կերկարացվի անվճար: Անվճար մեղեդիների վավերականության ժամկետը 30 օր է:
Ակցիայի ավարտից հետո, վավերականության ժամկետը լրանալուն պես մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում, ժամկետն ավտոմատ երկարացվում է եւ մեղեդին դառնում է վճարովի:
Ակցիայի ընթացքում GOOD\'OK ծառայության ամսավճարը եւ 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ: