17:04 | 01.11.11 | Նորություններ | 2037
Երեւան/Մեդիամաքս/. Google բջջային բրաուզերը, որը տեղադրվում է Android օպերացիոն համակարգով սարքերի վրա, շուկայում իր ճանաչվածությամբ գերազանցել է Opera Mini բրաուզերին:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Net Applications ընկերության հոկտեմբերյան զեկույցին:
Google բրաուզերի մասնաբաժինը շուկայում կազմել է 18,7%, իսկ Opera Mini-ինը` 13,1: Նրանք զբաղեցրել են բջջային բրաուզերների վարկանիշի, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը: Առաջին տեղում մեծ առավելությամբ գտնվում է Safari բջջային բրաուզերը, որն օգտագործվում է iPhone սմարթֆոններում, iPad պլանշետներում եւ iPod touch-ի փլեյերներում: Այն զբաղեցնում է շուկայի 62,2%:
Հիշեցնենք, որ ըստ Net Applications-ի տվյալների, սեպտեմբերին Google բրաուզերը զբաղեցնում էր շուկայի 16,3%, իսկ Opera Mini-ն`18,9:
CNET News-ի վերլուծաբանները կապում են Opera Mini-ի մասնաբաժնի անկումը սմարթֆոնների եւ պլանշետների հանրաճանաչության աճով: Opera Software նորվեգական ընկերության կողմից մշակված Opera Mini բրաուզերում կիրառվում է թրաֆիկի սեղման տեխնոլոգիան, եւ այն հաճախ օգտագործվում է «սովորական» բջջային հեռախոսների վրա: