15:39 | 12.10.11 | Նորություններ | 2874

ԱրմենՏելն աջակցեց երաժշտական դպրոցի բարեկարգմանը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) աջակցեց Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը:

Բարեգործական ծրագիրն ուղղված է դպրոցի և նրա հարակից տարածքի բարեկարգմանն, ինչպես նաև դասարանների վերանորոգմանը և նոր ուսումնական ծրագրերի կազմակերպմանը:

«Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի ներդրումն արվեստի զարգացման բնագավառում, թույլ է տալիս հավատալ, որ մեր օժանդակությունն արդյունավետ ազդեցություն կունենա մեր երկրի երիտասարդ երաժիշտների դաստիարակության վրա: Հայ դպրոցի կատարողական արվեստի պատիվն ու ճանաչումն ամբողջ աշխարհում պարտավորեցնում է մեզ շարունակական դարձնել այս բարի ավանդույթն ի շահ մեր երկրի, մեր երեխաների և մեր ապագայի»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: